Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քшղբшնտшրկյшլ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է.

«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել հերթական աննախադեպ ու զավեշտալի դրսևորումը. ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական ֆեյսբուքյան էջը «ինքնահարցուպատասխանի» ռեժիմով անդրադարձել է Աշոտյանի շարունակվող կալանքին։

Հրապարակման բովանդակությունը հետաքրքիր չէ, որովհետև այն գտնվում է իշխանական անհամ հեքիաթների տիրույթում։ Հետաքրքիրը նման հրապարակում կատարելու փաստն է ինքնին։

Առաջին, ես շուրջ 5 տարի աշխատել եմ դատական դեպարտամենտում և չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ այդ կառույցը որևէ կոնկրետ գործով հարկ համարեր որևէ մեկնաբանություն տալ։ Ինչու՞՝ կհարցնեք դուք։ Որովհետև այդ կառույցը պարզապես չունի նման գործառույթ։ Այն ունի շատ հստակ խնդիր՝ ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը, բավարարելու դատական իշխանության կարիքները, ուստի «ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների»՝ ֆեյսբուքյան գրառում կատարելն այդ կառույցի իրավասությունից դուրս է։

Երկրորդ, հրապարակված տեքստը նման է դատավոր Դոլմազյանի որոշումից քաղվածքի։ Այստեղ՝ հարց. ո՞ր մի որոշումից է այդ մեջբերումը՝ նախո՞րդ, թե՞ նոր։ Եթե՝ նախորդ, ապա այն այլևս հիմք չէ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու համար։ Եթե՝ նոր, ապա այդ որոշումը մենք դեռ չենք ստացել, թեպետ ամենօրյա ռեժիմով զանգահարում ենք դատարան ու պահանջում տրամադրել որոշման մեր օրինակը։

Համաձայնեք՝ զավեշտալի է։ Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում արդեն այնքան ակնհայտ է, որ այն կոծկել փորձելու համար ռեժիմն այլևս ստիպված է դիմել ցածր ու մանր քայլերի։

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031