Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Նաիրա Զոհրաբյանը կուսակցություն է հիմնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ հանրային, բայց անկուսակցական այլ դեմքերի հետ առաջիկայում համախմբվի, եւ փորձեն կուսակցություն ձեւավորել։

Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարբեր ֆորմատներով քննարկումներ կան, բայց դեռ վերջնական որոշում չկա․

«Ակնհայտ է, որ առաջիկա պրոցեսներին՝ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրական պրոցեսներ, կա ցանկություն մասնակցելու, բայց թե ինչ ֆորմատով դա կլինի, դեռեւս տարբեր առաջարկներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում։ Այո, չեմ բացառում, որ ես, իմ մի քանի գործընկերներ, փորձենք մեկ շարժման, մեկ կուսակցության մեջ միավորվել, բայց մեկ բան հստակ է, որ չի կարող որեւէ ընդդիմադիր ուժ առանձին պայքարել այս արհավիրքի դեմ, ու պետք է հանդես գալ մեկ միասնական բլոկով, ճակատով։ Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է, մնացած առանձին բոլոր ֆորմատները տապալված են լինելու։ Բայց դա չի խանգարում ձեւավորել ուժ եւ արդեն ընտրական գործընթացում բանակցություն վարել տարբեր քաղաքական միավորների հետ՝ մեկ միասնական ճակատով հանդես գալու վերաբերյալ։ Ընդդիմությունն ունի շանս, եւ այդ շանսը մեկ ճակատով մասնակցելն է, քանի որ Նիկոլի վարկանիշն այսօր միջազգային հարցումներով եւս պատմական մինիմումի վրա է»։

Նախնական տեղեկություններով, Զոհրաբյանի հետ քննարկումների մեջ են Գեւորգ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Հովհաննես Գալստյանը եւ ուրիշներ»։

Մանրամասները՝ այստեղ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031