Ստրասբուրգում Европейская Правда-ի թղթակցին մի քանի աղբյուրներ հայտնել են, որ ԵԽԽՎ-ն նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։
ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես կսկսեն այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։
Երկրի դեմ պաշտոնական բողոքը կլինի այն, որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։
Բողոք կա նաև առ այն, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մուտք գործել օկուպացված Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցք։
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել ԵԽԽՎ-ն։ Որոշումը պետք է կայացնի վեհաժողովը։















































