Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Էխ Բորիս, Բորիս…քո գործն էլ գործ չի․ ամբողջ օրը ցեխերի, ջրեր մեջ․ Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էխ Բորիս, Բորիս…քո գործն էլ գործ չի: Ամբողջ օրը ցեխերի, ջրեր մեջ…
Գաղտնիք չէ, որ խառնակչությունը (առավել հայտնի է մուտիլովչիկությունը), բանբասանքն ու բանսարկությունը նիկոլի իշխանության հիմնական գործելաոճն է: Այն պարզվում է, որ բացի նիկոլականներից՝ լայն կիրառում է ստացել նաև որոշ “ընդդիմադիրների” մոտ:
Լրագրող Բորիս Մուրազին ևս, իր կամքով կամ այլ շահադիտական նպատակներով, թաթախվել է այդ ախտի մեջ: Ցավոք արդեն տևական ժամանակ է, ինչ սույն անձը, իրեն չխնայելով, երբեմն նաև ավելորդ էնտուզիազմով, գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղվում է մուտիլովչիկությամբ ու ստահոդ տեղեկություններ տարածելով:
Պրիմիտիվ ու էժանագին գործելաոճն այնքան տեսանելի են, որ դժվար չէ գլխի ընկնել Բորիսի նպատակների մասին. լրացուցիչ աջակցություն ցուցաբերել նիկոլի դավադիր իշխանությանը, հնարավորության դեպքում՝ պառակտելով ու սեպ խրելով ազգային ընդդիմադիր դաշտում:
Ինչ խոսք, չի բացառվում, որ որոշ ուժերի հանգիստ չի տալիս 2018թ-ին գործած իրենց ծայրահեղ սխալ ու աններելի արարքները, որի արդյունքում նիկոլը հայտնվեց Հայկական պետականությունը քայքայողի և Արցախը թշնամուն հանձնողի իր դերում: Անշուշտ նրանք բոլորն էլ հասկանում են, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին փողոցներ փակելով ու իշխանափոխությունը ողջունելով՝ նիկոլի հետ անուղղակիորեն հայտնվել են պատասխանատվության նույն դաշտում: Չի բացառվում նաև, որ նրանցից շատերը հասկանում են, որ իշխանության համար մղվող այսօրվա իրենց պայքարում խոցելի են այնքան, որ ցանկացած ժամանակ նրանց կարող են հիշեցնել 2018թ. իրենց հեղափոխական կեցվածքն ու նիկոլական հայտարարությունները:
Ուստի, Բորիս Մուրազին մեկն է այն ավանգարդիստական մարտիկներից, ով իր վրա է վերցրել գոյություն չունեցող մեղքերը Հանրապետականների վրա բարդելու անշնորհակալ գործը:
Բորիս, պատմությունը քեզ միևնույն է, լավով հաստատ չի հիշելու երկու պատճառով. նախ 2018թ. համար, և երկրորդ՝ ներկայիս քո պառակտիչ ու խառնակիչ գործունեության համար: Հատկապես հիմա, երբ հասարակության զգալի հատվածի հույսերն ու հավատն ուղղվում է դեպի միասնական ընդդիմությունը, քո գործունեությունը բացի նիկոլի մահաբեր իշխանությունը երկարաձգելու փորձերից, այլ կերպ չի կարող գնահատվել:
Իհարկե, խոսքի ազատությունը կարևոր հանգամանք է, բայց ցանկացած խոսք պետք է նախ և առաջ նպատակ ունենա: Եթե կարծում ես, որ քո տարածած ստերն ու կեղծիքը, բացի քո նյութական բարորությունից, այլ օգտակարություն է ունեանալու՝ չարաչար սխալվում ես:
Հանրապետականը ծով համբերությամբ ու շատերի կաշին դաբախանից ճանաչելով, վաղուց արդեն հանգիստ է վերաբերում իր հասցեին հնչեցվող բոլոր տիպի ստերին, կեղծիքներին ու բանսարկություններին: Մի համոզումով, որ ժամանակն ամեն բան իր տեղն է դնում, այնպես ինչպես վեջին հինգ տարիները եկան ապացուցելու, որ ընդդիմադիր Հանրապետականը ճշմարտացի էր գրեթե բոլոր հարցերում ու զգուշացումներում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031