Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՊՆ-ն նոր հայտարարություն է արել

Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։
«Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», — հայտարարել են գերատեսչությունից։
Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի, բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։
Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ նախորդ տարի մրցույթ էր հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել բոլոր այն մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել դիզայնի և հագուստի որակի իրենց պատկերացումները։ Մրցույթին հայկական մի քանի ընկերություն էր մասնակցել։ Նրանք անցել էին որակավորման առաջին փուլը։ Բայց երկրորդ փուլին մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել միայն զորքի մի տեսակի համար զինծառայողների հագուստի ստեղծման համար։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031