Երևանի քաղաքապետարանից NewDay.am-ին հայտնում են․
Տրանսպորտում էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել:
«Հարգելի քաղաքացիներ, ծրագրային թարմացումներով պայմանավորված հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի նույնականացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։
Հայցում ենք ձեր ներողամտությունը», — նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։


















































