Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՊՆ-ն խuտшցրել է պետական գшղտնիք պարունակող uպшռшզինությшն ցшնկը

Կառավարությունը հաստատեց Պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 16.06.2023թ. N 647-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքերի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում ՀՕՊ միջոցների  ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում,

Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում,

Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում,

Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում,

Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031