Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի բացառում Բաքվին հնարավոր ականների մասին նոր տվյալների փոխանցումը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռական ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես՝ 2020 թվականի աշնանը:
Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան միշտ մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։
«Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»,-ասել է Զախարովան։


















































