Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Ադրբեջանական քարոզչամեքենան Դիլիջանն ու Հաղարծին գյուղը ներկայացնում է որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր»

Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը, գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Նա նշել է, որ Տաթևի վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում հայտնվեց Հաղարծին վանական համալիրը:
«Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում:
Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։
Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև՝ փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.)/ https://hushardzan.am/archives/11727/ :
Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ոչ միայն խեղաթյուրում է նշանավոր այս վանական համալիրի պատմությունը, այլ նաև որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր» է ներկայացնում Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը չունի ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ, այլ յուրացնում է տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը, որոնք ստեղծվել են հազարամյակներ շարունակ:
Այն, որ Ադրբեջանում ամեն ինչ կեղծ և արհեստական է դիպուկ կերպով նշված է գեներալ-լեյտենանտ Դենիկինինի աշխատությունում. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն, քանի որ այս հողերը, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին իրար հաջորդող նվաճողների տարբեր մշակույթների ազդեցությանը, միշտ բնակեցված էին ցրված փոքրաթիվ ցեղերով, որոնք թշնամանում էին միմյանց դեմ և դեռ պահպանում էին քոչվորական կյանքի առանձնահատկությունները: Ի վերջո, արհեստականորեն պահպանվում էր նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում՝ պարզապես իներցիայով» (Աղբյուր՝ գեներալ Ա. Ի. Դենիկին, «Էսսեներ ռուսական խռովության մասին», հատոր 4, Ռուսաստանի հարավի զինված ուժեր, հրատարակչություն «Սլովո», Բեռլին, 1925, էջ 164)»:
Վերջերս ադրբեջանական տիկտոկյան ալիքները հրապարակեցին տեսանյութեր, որոնցում Հաղարծին վանական համալիրը ներկայացվում է որպես աղվանական:
Այս և բազմաթիվ այլ փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դիմագիծը, որն իրականացվում է պետական մակարդակով»:
Facebook
Twitter

Կարդացեք նաև