Երևանի քաղաքապետարանից NewDay.am-ին հայտնում են․
Մայրաքաղաք Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 30-ից Մամիկոնյանց — Վրացական, Ֆանարջյան — Սարկավագ, Այվազովսկու — Տիտոգրադյան, Աթոյան — Այվազովսկի փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:


















































