Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Երբ երկրիդ ղեկավարը «խարիզմատիկ մեսիա» է անգամ թշնամու համար

Միջազգայանագետ Դավիթ Կարապետյանը գրում է․

Երբ երկրիդ ղեկավարը «խարիզմատիկ մեսիա» է անգամ թշնամու համար…
Վանգայություն չէ կանխորոշել գործող իշխանությունների, մասնավորապես՝ «ֆենոմենալ» վարչապետի յուրաքանչյուր հաջորդ ասելիքն ու անելիքը…
Սենսացիաների, ավանդական դարձած պարադոքսների, նոնսենսների ու վայրիվերումների շարքից է ինչպես՝ Սահմանադրության, Հռչակագրի, պետական խորհրդանիշների փոփոխման, ինչու չէ դրանց չեղարկման հարցը, այնպես էլ «4-րդ հանրապետության» ստեղծման մասին վերջինիս հայտարարությունը…
Քանզի վերջերս է պարզվել, որ այսօրվա բոլոր աղետների ու ձախողումների էվրիկա-պատճառները՝ «նախկիններից» ժառանգած պետական համակարգն ու պետականության հավաքական ատրիբուտներն են…
Այնպես որ, այսօրվա համաժողովրդական «կուտուտելիքը» պետք է դառնա «չորրորդ հանրապետության» անզուգական թեզը, որն իբր անբեկանելի է և չունի այլընտրանք, ինչպես նաև՝ «հանուն արդարության» նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հրամայականը…
Իհարկե, «ժողորդավարական բաստիոնը» գավառական շուստրիություններով լեցուն ֆանտաստիկ ու էքստրավագանտ արդարացումներ ու «ինտրիգային բլեֆներ» ինչքան ասես կմատուցի, որպեսզի ապացուցի, որ այս «էքսպերիմենտները» սեփական կամարտահայտության ու ցանկության արդյունք են, այլ ոչ թե «կիրթ ու կառուցողական» Ալիևի քմահաճույք-պահանջը…
Համենայն դեպս, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց և ժողովուրդը միամիտ չէ…
Չնայած՝ դա էլ հարաբերական է…
Դե իսկ, Ալիևն իր հերթին՝ ամեն ինչը հաշվարկած գնում է ընտրությունների:
Արցախում, ըստ իրենց ձևակերպման՝ «Օկուպացիայից ազատագրված տարածքներում» ընտրատեղամասերի ստեղծման ու գործարկման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են:
Ստեփանակերտում Արցախի նախագահական նստավայրը վերածվել է ընտրատեղամասի:
Թե ի՞նչ է դրանով ծրագրում անել Ալիևն ու ինչի՞ համար են նախագահական ընտրությունները՝ ասել եմ բազմիցս…
Թե ի՞նչ է անում վարչապետ Փաշինյանը և թե ի՞նչ կտա կամ ինչերի՞ց կձերբազատի իրեն հավանական խորհրդարանական ընտրություննեը՝ դժվար չէ կռահել…
Անհերքելի փաստը մեկն է՝ ամեն ինչ կանխորոշված ու սինխրոնիզացված է…
Փաստ է նաև այն, որ նոր սահմանադրության ընդունման համար վերջինիս անհրաժեշտ է մոտ 680 հազար «այո»-ի քվե, որն այս պահին, օրեցօր սպառվող իր լեգիտիմության ու գահավիժող անվստահության պայմաններում խիստ անիրատեսական է:
Ուստի կարելի է պնդել, որ այս գործընթացը ենթակա է տապալման, թեպետ, այդուհանդերձ, նա կանգնած է պարտադրված դիլեմայի առջև…
Դե իսկ մնացյալ արկածախնդրությունների, խարդավանքների ու դեստրուկտիվ քայլերի պատասխանը կտա նորին մեծություն ժամանակը…

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031