Հավաստի լուրեր

Մեղրիի քաղաքապետարանի մոտակայքում шվտոմեքենш է шյրվել

Հունվարի 30-ին, ժամը 01:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest