Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերը 2 ընկերների հետ nստիկшնի է ծեծել, ում աչքը հեռացրել են

Երեկ՝ հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։

Վերջինս աչքի հատվածում ստացել է ծանր վնասվածք և տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության է ենթարկվել և աչքի մեկը հեռացրել են։ Նա ունի նաև այտոսկրերի կոտրվածքներ։

Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և դաժան ծեծի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031