Մենք ՔՊ-ի հետ մի թիմ ենք, և եթե մեր թիմը որոշել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն ես եմ, ես կարծում եմ, որ վստահում են ինձ։
Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ մի թիմ ենք և եթե մեր թիմը որոշել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն ես եմ, ես կարծում եմ, որ վստահում են, և մեկ անգամ չի, որ որոշել է՝ որոշել և վերահաստատել է այդ որոշումը։
Իրականում, չգիտեմ կողքից տպավորությունը ինչ է, բայց, այնուամենայնիվ, այն քննարկումը, որ մենք այսօր իրականացրել ենք շատ լայն, կոնկրետ հարցերի շրջանակի մասին էր, որոնք, որ մենք միասին պետք է լուծենք, որպես մեկ թիմ։Այսինքն այստեղ որևէ այլ տեսակի մեկնաբանություն ուղղակի չի կարող գոյություն ունենալ, որովհետև՝ չկա։Ես կշարունակեմ պաշտոնավարել։ Բայց նմանատիպ հարց այս հանդիպմանը չի քննարկվել»,- ասել է Ավինյանը։


















































