Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Զինվnրը uպшնել էր հшմшծшռшյшկցին. դшտшխшզը գnրծն ուղшրկել է դшտшրшն

Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով մահացու հրազենային վնասվածք է հասցրել Մ.Գ.-ին:

Դատախազը 2023 թվականի հուլիսի 28-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), իսկ 2023 թվականի հուլիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև զինծառայող, դիրքի ավագ Տ.Ս.-ի նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու և սպանության դեպքը պարտակելու համար:

Ա.Հ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Տ.Ս.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև