Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Լենա Նազարյանը գումար է վճարելու Թ. Թովմասյանին ու հետ է վերցնում իր «իդիոտկան»․ Panorama.am

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը սպասում է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նամակին, գրությանը, որպեսզի կատարի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ դատարանը որոշել է պարտավորեցնել Լենա Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար, ինչպես նաև Լենա Նազարյանից հօգուտ Թովմասյանի բռնագանձել 315.000 ՀՀ դրամ:

Թագուհի Թովմասյանի այսօրվա ասուլիսից հետո Panorama.am-ը դիմեց Լենա Նազարյանին։

Panorama.am— Այսօր ասուլիսում Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուք դատարանի որոշմամբ պետք է ներողություն խնդրեք իրենից, սակայն մինչ օրս չեք խնդրել։ Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել կամ ի՞նչ կպատասխանեք Թագուհի Թովմասյանին։

Լենա Նազարյան-Ես գիտեմ, որ դատարանը վճռով  պարտավորեցրել է գումարի փոխհատուցում, սակայն ոչ տիկին Թովմասյանը, ոչ նրա փաստաբանը ոչ ինձ, ոչ իմ փաստաբանին չեն փոխանցել իր հաշվեհամարը։ Թող նամակ, գրություն ուղարկեն, ես համապատասխան  գործողություններն անեմ։ Այսքանը կարող եմ ասել։

Panorama.am-Բացի փոխհատուցումից, նաև 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում պետք է հրապարակավ ներողություն խնդրեք։

Լենա Նազարյան-Ես այսքանը կարող եմ պատասխանել։ Ես ոչ իրենից, ոչ փաստաբանից դատարանի վճիռը կատարելու համար համապատասխան տեղեկություն չեմ ստացել, որպեսզի կատարեմ։

Panorama.am-Եթե ստանաք, նաև ներողությո՞ւն կխնդրեք։

Լենա Նազարյան-Թող նամակն ուղարկեն… Ես իրենցից ոչ մի բան չեմ ստացել։ Հասկանո՞ւմ եք։ Ասուլիս են անում, ինչ-որ բան են հայտարարում, սակայն ոչ ես, ոչ փաստաբանը ոչ մի տեղեկություն չենք ստացել։

Panorama.am-Դատարանի որոշումը բավարար չէ՞։

Լենա Նազարյան-Չունեմ ես իր հաշվեհամարը։  Ի՞նչ է,  գումար կանխիկացնեմ, տանեմ Ազգային ժողովի դահլիճում իրեն վճարե՞մ։

Panorama.am-Բացի գումարից, նկատի ունեմ ներողությունը։

Լենա Նազարյան-Ես դա պատասխանեցի՝ ոչ իրենից, ոչ իր փաստաբանից որևէ տեղեկություն չեմ ստացել՝ ինչպես կատարեմ դատարանի վճիռը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև