Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

Լրահոս

Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին․ Արմեն Աշոտյան

Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Արտուշ Հարությունյանը հարցրել է․ « «Հայոց պատմություն» եզրույթը Փաշինյանը ցանկանում է փոխել «Հայաստանի պատմություն»-ով։ Վտանգները պարզ են, բայց ավելի խորքային կբացատրե՞ք՝ որտե՞ղ է սա ցանկանում մեզ դեմ տալ»։

«Փաշինյանի այդ նախաձեռնությունն ավելի խոշոր դիվերսիայի հերթական արարն է, որ գալիս է լրացնելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Արարատից հրաժարվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարելու, Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղարկելու, զինանշանը և օրհներգը փոխելու, դասագրքերում մեր պատմությունը խեղաթյուրելու, բանակը վարկաբեկելու և բազում այլ գործողություններ, որոնք ունեն ընդհանուր մեկ ռազմավարական նպատակ՝ փոխել հայի ինքնությունը։

Նույն օպերայից է նաև Նիկոլի կողմից տարվող մեկ այլ քայքայիչ քաղաքականություն՝ պոկել պետությունը Հայրենիքից և հակադրել իրար այդ երկու՝ իրականում օրգանապես կապված արժեքները։ Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը, որի վերջնարդյունքում Նիկոլը հույս ունի հավերժացնել սեփական ռեժիմը։ Պատկերավոր ասած, Փաշինյանը բռնի «սեռափոխության» է ենթարկում մեր ժողովրդին` հայերից կերտելով «տրանս-ինքնության» լաբորատոր ճագարներ»,- 168․am-ի փոխանցմամբ՝ պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև