Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նախորդ օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչման արժանացած տասնմեկ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի:

Ձեռնադրող Օշական Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունն է հայտնել քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Նորաօծ եկեղեցականների անունից Հայոց Հայրապետին երախտագիտության խոսք է ասել Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կներդնեն իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորաօծ հոգևորականներին՝ շնորհավորելով վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով:

Վեհափառ Հայրապետը հորդորել է նորընծա եկեղեցականներին հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ էլ ավելի բարձրացնելով Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հայոց Հովվապետն ընդգծելով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում, պատգամել է նորաօծներին արդյունավորել իրենց հոգևոր սպասավորությունը հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ, Ավետարանի և սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Հայ Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։

Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ քահանա հայրերն իրենց զորավոր հավատքով, նվիրյալ ու անսակարկ ծառայությամբ կկարողանան իրականություն դարձնել հայ ժողովրդի զավակների իղձերն ու տեսիլքներն ապագայի նկատմամբ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել ձեռնադրող Սրբազան Հորը, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններին ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև