Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ է նկատի ունեցել «չորրորդ հանրապետություն» ասելով հայտնեց․ «Չորրորդ հանրապետություն ասելով՝ նկատի ունեմ ընդունված նոր սահմանադրությունը, ոչ թե սահմանադրության փոփոխությունը, որը ընդունվել է ժողովրդի կողմից»։
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսական իմաստով»։
Փաշինյանը նաև ասաց, որ երկրում ընտրությունները, նաև՝ սահմանադրական հանրաքվեն, չեն կեղծվի. «Եթե մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծել, գրեթե համոզված եմ՝ նույնիսկ մենք չենք կարողանա անել նման բան որոշելու դեպքում»։
Նա նաև հայտնեց, թե իրենք դեռ չունեն սահմանադրական փոփոխությունների փաթեթ. ըստ նրա՝ կարևոր է խոսակցություն լինի, ըմբռնում ձևավորվի, հետո, նոր, անցնեն բովանդակությանը։

















































