ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ասաց, որ իր դեմ կարված քրեական գործը փորձում են փնթի ձևով ուղարկել դատարան։
Նա հավելեց․ «Տպավորություն չլինի, թե վախենում ենք, ահաբեկվում ենք»։
Քոչարյանը նշեց, որ այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, Եռաբլուրը կրկնապատկվել է, 100 000-ից ավելի մարդ զրկվել է իր հարազատներին շիրիմներին այցելելու հնարավորությունից՝ ներառյալ ինքը։
Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև Սահմանադրությունը փոխելու իշխանության նախաձեռնությանն ու նշեց, որ Սահմանդրությունը փոխում են ադրբեջանական կողմի պարտադրմամբ։


















































