ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ձեռնտու չէր լինի, կհակասեր նրա շահերին։
Ըստ Պանկինի՝ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն։
Նա նաձ հավելել է, որ այս ամենը մեծապես հնարավոր դարձավ միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ: Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։


















































