Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի պաշտպանություն եկեղեցու՝ դիմшդրnւթյան շшրժnւմ է ձևավորվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայ առաքելական եկեղեցու դեմ փետրվարի 24-ին նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ, ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձեւավորվում։ Որոշ տեղեկություններով՝ նախաձեռնողն Էջմիածնում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մարդիկ են, որոնք որոշել են հակահարված տալ եկեղեցու դեմ արշավանքներ նախաձեռնողներին։ Բացի այդ, մարդիկ նաեւ սոցիալական հարթակներում են պատրաստակամություն հայտնում՝ կանխելու այդ արշավը։

Նշենք, որ Վարդանանց շարժումն օրերս «Փրկենք մեր եկեղեցին եւ մեր երեխաներին» խորագրով հայտարարություն էր տարածել եւ փետրվարի 24-ին, ժամը 15։00-ին քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Այս շարժումը, ըստ էության, 2019 թվականին նախաձեռնված «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» կարգախոսով շարժման շարունակությունն է, որի անդամները հետագայում անգամ պաշտոններ ստացան։ Բայց եկեղեցի չհաճախող, պատարագներին չմասնակցող, Մայր Աթոռի հետ հարաբերությունները խզած իշխանությունը որոշել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը շարունակել»։

Մանրամասները՝ այստեղ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031