Հավաստի լուրեր

Զnhվшծները Երկրապահ կամավորականների միության անդամներ են. մանրամասներ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրաձգային զենքերից կրակ բացելու հետևանքով զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի նաև, նախնական տվյալներով, 2 զոհ:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest