Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ադրբեջшնցիները 25 մեքենայով զինվnրներ են տեղափոխել Ներքին Հանդի ուղղությամբ․ ի՞նչ է իրականում կատարվել. Hraparak.am

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ 05.30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի չորս զոհ և մի քանի վիրավոր։
«Հրապարակին», սակայն, դեռևս փետրվարի 12-ի օրվա առաջին կեսին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Սարուշեն բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկում ամրաշինական աշխատանքներ են կատարվել, և ադրբեջանական կողմը կրակ է բացել՝ աշխատանք կատարող հայ դիրքապահների ուղղությամբ։
Այդ պահին այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներից մեկը պատասխան կրակ է արձակել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Հայ զինծառայողը փորձել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն՝ աշխատանք կատարող մարտական ընկերներին պաշտպանելու համար։
ՀՀ ռազմական ոստիկանությունը շտապեց հաղորդագրություն տարածել․«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»։
Մեզ հասած տեղեկություններով, շատ օպերատիվ կերպով, միջադեպից կարճ ժամանակ անց ռազմական ոստիկանությունը շտապել է բարձրանալ դիրք՝ ձերբակալելու պատասխան կրակ արձակած հայ կամավորականին։ Ռազմական ոստիկաններին, սակայն, դիրք բարձրանալ չի հաջողվել։
ՊՆ-ն բավարարվել է միայն ադրբեջանական կողմի սուտ տեղեկատվությունը հերքելով, չնշելով, որ առաջինը հենց ադրբեջանական կողմն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Փետրվարի 12-ի-ին՝ 22։15-ի դրությամբ մարտական հերթապահություն իրականացնողները նկատել են, որ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ թշնամական կողմը մոտ 25 մեքենայով զինվորների նոր խումբ է տեղափոխում։ Տեղեկությունն այդ մասին մարտական հերթապահություն իրականացնողները փոխանցել են հրամանատարական կազմին։
«Հրապարակը» կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ այս տեղեկությունների հետ կապված մանրամասներ իմանալու համար։ Նա ասաց, որ այս պահի դրությամբ կրակը դադարել է, իսկ Ներքին Հանդի ուղղությամբ հայկական դիրքի հետ կապը կա։
«Հաղորդագրություններից զատ որևէ տեղեկություն այս պահին չենք կարող հաստատել»,-ասաց Թորոսյանը։
Հայկա Ալոյան
Facebook
Twitter

Կարդացեք նաև