Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՀՀ-ն պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակ, պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիր․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է սահմանագծում իրականացնելու երկու տարբերակներից, ինչը, ըստ Փաշինյանի, խոսում է ռազմական էսկալացիա իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավելու միջոցով  անել հնարավորը նման զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ  ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։ Այդ լեգիտիմ շահերն են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը։

Փաշինյանը հավելեց, որ չի կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ ՀՀ օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին։ Փորձերը՝ մեկնաբանելու, թե ՀՀ օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրությանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։

Ինչպես ինքն է ասել խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում ՀՀ-ին ու Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ գալ համաձայնության և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա խաղաղության պայմանագրի որևէ դրույթից հրաժարվելու համար, հետևաբար ՀՀ օրենսդրության մեջ  խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող  որևէ դրույթ չկա։

Նա նաև ասաց, որ Ադրբեջանը շարունակում է  իր սպառնալից հռետորաբանութունը նաև բանակի բարեփոխման և սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց ՀՀ-ի հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031