Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։
Փաշինյանի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։
Նա կրկին հաստատեց ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։


















































