Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

էս անգամ էլ սոփեստության ու պոպուլիզմի նոր ռեկորդ սահմանեց․ նիստը տևեց 100 րոպե, որից 74-ը խոսեց միայն ինքը․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանի երկար սպասված մոնոլոգը լսեցի, որը նախորդ տարվա սեպտեմբերից հետո առաջինն էր (մինչ այդ նա ամեն նիստում մի պաթետիկ տեքստ էր ասում՝ մարդկանց սրտին մխիթարություն տալու համար)։ Փաշինյանական մենախոսությունը բավական երկար էր․ մոտ 14 րոպե Ալիևի հետ հեռական զրուցում էր, թե ինքը պատրաստ է ամեն գնով շարունակել կզած մնալ՝ ինչքան էլ Բաքվից ռազմատենչ հայտարարություններ անի, սահմանին մարդ սպանի ու դիրքեր ոչնչացնի՝ ինքը «անհոգնել շարունակելու է հավատարիմ մնախ «խաղաղության խաչմերուկին»»։
Ի դեպ՝ էսօր առաջին անգամ խոսեց «մարզ առ մարզ սահմանազատում» անցկացնելու մասին, ինչը նորություն էր և դրա խոսույթում առաջին անգամ էր կիրառվում։ Նայեք՝ ինչ է ասում․ ասում ա՝ «մենք համաձայն ենք նույնիսկ սահմանագծում իրականցնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրակացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերատադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին»։ Էս լրիվ «նոու հաու» է, ու իր սիրելի՝ «քյաբաբ առ քյաբաբ» կամ, եթե կուզեք՝ «կոպեկ առ կոպեկ» սկզբունքն է․ իրա դեպքում լրիվ ընկալելի ու մարսելի տարբերակ։
Անցնենք առաջ․ եկավ Վարդենիսի կադաստրի ու անձնագրային բաժինների փակելու թեման ու պարզվեց, որ իրականում Նիկոլին բավական անհանգստացել է էս դրվագը, այլապես նման բուռն չէր արձագանքի, թե «ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն ու անձնագրային բաժինն ա․ որ տենց ա եկեք ամեն գյուղում մի 3 հատ բացենք, ու ասենք՝ էս ինչ երջանիկ երկիր ենք»։ Ու միանգամից սկսեց լացելով բողոքել, թե բա էս ինչ անշնորհակալ ժողովուրդեք տո՝ «միլիարդներ ենք ծախսում ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ ու ջրագծեր կառուցում, ասում են ըհը՝ կադաստրի բաժինը փակվեց․ փակվեց, որովհետև ուզում ենք, որ ամեն ինչը կապյուտրով անենք, մարդիկ օրերով հերթ չկանգնեն (խնդրում եմ ուշադիր, սա բառացի է եմ ցիտում, քանի որ երկրի վարչապետը ասում է՝ «ամեն ինչ կամպյուտրով», չի ասում՝ թվայնացված)։
Հետո նիստն էլ ավելի հետարքրքրացավ․ պարզվում է Ֆրանսիայում նոր դեսպանատուն ենք սարքում՝ լրիվ նոփ նոր (մի հատ էլ Լոնդոնում էինք բացել, եթե հիշում եք)։ Ասենք մի քանի միլիարդ եք ծախսում, թույն շենք սարքում, որ ի՞նչ անեք՝ մեկ ա դուք ոչ դիվանագիտություն ունեք, ոչ էլ կարում եք բանակցել, ձերն ամեն ինչ փչացնելն ու վարի տալն ա, թե չէ նոր կապեր հաստատել, հուսալի գործընկեր ու դաշնակից ունենալը ձեր թեման չի։ Դեսպանատան տեղը՝ նորմալ դեսպան նշանակի՛, որ երկիրդ շահերին սպասարկի, թե չէ՝ անունը կա՝ ամանումը չկա։ Ասենք, ո՞ւմ ա պետք սիրուն պուպուշ շենքը, որ մեջը մարդ ու խոսացող չկա․ ի դեպ՝ Մավզալոսի դամբարանն էլ ա սիրուն շենք, Լենինի դամբարանն ու Եգիպտական բուրգերն էլ քեզ փեշքաշ։
Ընդհանուր ասեմ, որ էս անգամ էլ սոփեստության ու պոպուլիզմի նոր ռեկորդ սահմանեց․ նիստը տևեց 100 րոպե, որից 74-ը խոսեց միայն ինքը․ դե հասկանում եմ, առջևում լիքը թեմաներ կա ջրելու, մարդկանց հոգեբանորեն ազդելու ու իրականությունից կտրելու դոզան պիտի մի քիչ ավելացվի, որ ամեն ինչի փաթեթավորումը ամբողջական լինի։ Վերջում անցավ ճանապարհների ասֆալտին, կիլոմետրաժներով թվարկեց, թե ինչ են սարքում ու սուբվենցիայով հատկացնում։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031