Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Պետք է կարողանանք ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի:

Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է ընթացիկ տարվա տնտեսական զարգացման թիրախներին և քայլերին. «Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին: Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել և ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել: Այստեղ ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել մի քանի ծրագրերի վրա. ռենովացիայի ծրագիրն անպայման պետք է շարունակել, պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետև այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխել, որովհետև դրա էֆեկտը շատ էական է: Ես ցանկանում եմ առողջապահության ապահովագրության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետև ինձ համար ակնհայտ է, երբ այդ որոշումը կայացրեցինք՝ առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ են լինելու, չի կարող այլ կերպ ուղղակի լինել: Եվ, ըստ էության, համակարգը պատրաստի վիճակում է»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն իր աշխատանքի շնորհիվ պետք է կարողանան ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031