Kommersant.ru-ն գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի տարանջատել Ռուսաստանն ու Ուկրաինան, ռուսներին և ուկրաինացիներին և նրանց համարել է մեկ ժողովուրդ։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ պատմականորեն այնպես է եղել, որ Ուկրաինայում ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև Ռուսաստանում բացարձակ մեծամասնությունը միշտ հավատացել է, որ դրանք իրականում նույն բանն են։
Ըստ Պուտինի՝ այս մոտեցումը կիսում է ՌԴ քաղաքացիների մեծ մասը։ Նա հավելել է, որ ծայրահեղ ազգայնականության և նացիզմի ցանկացած դրսևորման դեմ պետք է պայքարել։


















































