Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ասել, որ ինքն ազատման դիմում գրի և իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել։
Քերոբյանը նաև նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, Նիկոլ Փաշինյանը՝ նույնպես։


















































