Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։
«Եռաբլուր» այցելածների թվում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու մի շարք պատգամավորներ։
Հավելենք՝ Սամվել Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և հեռացավ։


















































