Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործն ուղարկվել է դшտшրшն

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, հայտնում են Դատախազությունից։

2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել փաստացի նույն Ընկերության տնօրենին պատկանող «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերության հետ, որով վերջիններիս են փոխանցվել 2003 թվականին սեփականության իրավունքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերությանը հանձնված՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի (դպրոց-կենտրոն)՝ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքի տիրապետման և տնօրինման իրավունքները:

«Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, 2007 թվականի մայիսի 23-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը (մարզադահլիճները) վարձակալությամբ տրամադրել է տարբեր կազմակերպությունների՝ ստանալով 110 մլն 569 հազար 800 դրամ եկամուտ, որից 56 մլն 100 հազար դրամն է միայն փոխանցվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին:

Բացի այդ՝ Ընկերության տնօրենը 2000 թվականի նոյեմբերի 24-ից լինելով «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության սեփականատերը, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող գույքի մասնաշենքերից մեկում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ մատուցելով սրճարանային և հյուրանոցային ծառայություններ:

Ընկերության տնօրենը նպատակադրվել է նաև խաբեությամբ հափշտակել Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ներառյալ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքը: Այդ նպատակով՝ 2007 թվականի մայիսի 23-ին վարձակալության պայմանագրում ամրագրել է, որ վարձակալն իրավունք ունի գնել գույքը՝ վճարելով 56 մլն 142 հազար դրամ:

Դրանից հետո, Ընկերության տնօրենին փաստացի պատկանող և վերջինիս կողմից կառավարվող «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի բոլոր 10 բաժնետոմսերն իր հետ փոխկապակցված անձի կողմից վաճառվել են Ընկերության տնօրենի կնոջը:

Հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի և ՓԲԸ-ի նոր տնօրենի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու վերաբերյալ:

2024 թվականի փետրվարի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձ) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը):

Դատախազը 2024 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031