Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ստացել եմ Երևանի քրեական դատարանի դատավոր Ս.Գզոգյանի որոշումը՝ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին:
Մի օր այդ Նարեկ Մալյանին կալանքի և արդարադատության ակադեմիայում՝ ապագա իրավաբանների և հատկապես ապագա դատավորների համար:
Այս որոշումը պետք է ծառայի որպես օրինակ, թե ինչպես չի կարելի կազմել նման որոշումները: Ընդհանրապես, ինչպես չի կարելի մոտենալ մարդու ճակատագրին և ազատությանը:
Ես այս տարիների ընթացքում շատ եմ տեսել ապօրինի կալանքի որոշումներ, բայց այս որոշումը գերազանցեց բոլոր նախկին տեսածներս:
Որոշման մեջ բացարձակապես չկա նշում երաշխավորների մասին, չկա նշում պաշտպանների, մասնավորապես՝ իմ, ասածների մասին, չկա որևէ պատճառաբանություն, թե ինչու, օրինակ, տնային կալանքը կամ մյուս այլընտրանքային միջոցները ի զորու չեն Ն.Մալյանին հետ պահելու քպ-ականներին բ..ի տղա անվանելուց և այլն: Իսկ որպես կալանքի հիմք նշված է, որ սեպտեմբեր ամսին Ն.Մալյանը իրեն ձերբակալելու արձանագրության մեջ նշել է, որ ինչ արել է, լավ է արել, էլի է անելու: Բայց զուտ իրավաբանական տեսակետից՝ այդ պահին Ն.Մալյանին մեղադրանք չէր էլ առաջադրվել, որ նրա գրածները մեկնաբանվեն որպես նոր հանցանք կատարելու մտադրություն /այստեղ չեմ անդրադառնում այն բանին, որ Ն.Մալյանի խոսքում հանցագործություն գտնելը առհասարակ աբսուրդի ժանրից է/: Բացի այդ, որպես կալանքի հիմք դատավորը դիտարկել է դատական նիստերի ժամանակ Ն.Մալյանի վարքագծի որոշ դրվագները: Սա պարզապես սև հումոր է, քանի որ նախ՝ պետք է հստակ նշել, թե էդ ինչ է արել Ն.Մալյանը նիստի ընթացքում, որ այդքան ՙսարսափեցրել է՚ դատարանին և եթե ինչ-որ սխալ բան է արել, ապա ինչու գեթ մեկ անգամ նույն դատավորը որևէ սանկցիա չի կիրառել և/կամ բանավոր նախազգուշացում չի կատարել: Ընդունենք, Ն.Մալյանը իրոք ինչ-որ մի բան է արել նիստի ընթացքում: Այդ դեպքում, եթե դատավորը նրան չի զգուշացնում վարքագծի ապօրինության մասին, ապա վարքագիծը համարվում է օրինական և ընդունելի: Նորից նշեմ, որ իհարկե ոչինչ էլ չի արել Ն.Մալյանը դատական նիստերի ընթացքում, ինչը թույլ կտար դատավորին գալ նման եզրահանգումների: Նիստերը տեսաձայնագրվել են և հանրության աչքի առջև են ընթացել:
Ինչպես ասում են՝ խոսքերը այստեղ ավելորդ են:
Իսկ քպ-ականներին խորհուրդ՝ ձեր կեղտոտ պատվերները իջեցրեք այն մարդկանց, որոնք հմտացած են նման գործերում: Ու թեպետ ոչինչ չի արդարացնում դատավորին նման որոշում կայացնելու համար, այդուհանդերձ՝ չի կարելի երիտասարդ կնոջը հասցնել այս վիճակի: Անգամ կարմիր կխմերների և նացիստների մեջ կարելի է գտնել ջենտլմենության նշույլներ, ինչն ակնհայտորեն անհնար է դավաճանական խմբակի դեպքում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև