Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հաշվետվություն ԲԸՏՄ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

ԲԸՏՄ-ից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 118 դեպք:

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 22 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 18 հաշվարկ՝ 54.479.337 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 60 որոշում, նշանակվել 8.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

       Տրվել է պարտադիր կատարման 14 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ — 6,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն — 2,
  • ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն — 2։
  • վիճակագրական հաշվետվություններ — 2,
  • մթնոլորտային օդի պահպանություն — 1,
  • հողերի օգտագործում և պահպանություն — 1

Գործունեության կասեցում

     9 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության — 5,
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության — 2,
  • առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության — 2։

    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 36 գործ (ընդհանուր՝ 6.962.062 ՀՀ դրամ)։

    ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.040.333 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 51 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 82.319.216 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 21 որոշում, նշանակվել  2.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 7 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 22 դեպք։ 

 Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 55 հաշվարկ՝ 10.984.055 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 3 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք։  

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 25 հաշվարկ՝ 81.008.118 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 5 վարչական վարույթ:

Իրականացվել է 3 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքերով։

Ընդերքի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 2 դեպք։  

 Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 9 դեպք։

Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 2.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև