France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին այս պահին «սառեցված» է։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։
Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ նա ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։















































