Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ներքին Հանդում վերջին uшդրшնքը քննարկումների առումով աստիճանաբար տեղափոխվեց հшկшռnւuшկшն բшխnւմների դաշտ. Տիգրան Աբրահամյան

Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին ադրբեջանական սադրանքը քննարկումների առումով աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նախ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՌԴ-ն, ի տարբերություն ԵՄ դիտորդների, մուտք ունի Ներքին Հանդի հատված և չի կարողացել կանխել միջադեպը, որին արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ով ասել է, որ «ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում»։

ՌԴ դեսպանը ՀՀ իշխանությունների մեկնաբանությունը միակողմանի և անազնիվ է համարում»,- Facebook-ում գրել է նա։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի իշխանությունն առաջին իսկ օրվանից Ռազմական ոստիկանության հաղորդագրությամբ, ապա Փաշինյանի մակարդակով, ըստ էության, իր վրա վերցրեց ողբերգական միջադեպի բռնկման մեղավորությունը, լեգիտիմացրեց ադրբեջանական հարվածները, որոնց հետևանքով 4 դիրքապահ զոհվեց, որևէ բան չարեց միջադեպերի` հետագայում կանխման համար, իսկ հիմա պատասխանատվությունն այլոց դաշտ հրելու ճանապարհ է ընտրել:

«Հայ-ռուսական` թղթերի վրա մնացած դաշնակցային հարաբերությունների հարցը մնում է օդում կախված, սա ակնհայտ երևում է և դրա մասին խոսում են և՛ ՌԴ-ում, և՛ ՀՀ-ում:

Մեծ թվով հարցերի համատեքստում պարզ էլ չէ, թե այս իրավիճակում կողմերը ինչ պայմանավորվածություն ունեն և դրանց մասով կուլիսներում ինչ քննարկումներ են գնում, բայց փաստ է` երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Մի շարք դեպքերում ինքս էլ ակնկալիք ունեցել եմ, որ ՌԴ-ն այս կամ այն իրավիճակում առավել գործուն դեր կստանձնի, սակայն երբ թեման դիտարկում ես ՀՀ-ից հնչող հայտարարությունների համատեքստում, պատկերը օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով առավել հստակ է դառնում:

Համենայն դեպս Ներքին Հանդի միջադեպում, եթե նույնիսկ ՌԴ-ն պատասխանատվության մաս ունի, ապա դա նվազագույն չափով է և անհամեմատելի այն ռազմական, դիվանագիտական, քարոզչական վարքագծի հետ, որը դրսևորում է Հայաստանի իշխանությունը, իսկ Ադրբեջանի` որպես ագրեսորի քաղաքականության մասին, նույնիսկ չեմ էլ խոսի, որովհետև բոլոր առումներով մրցակցությունից դուրս է և նրա բոլոր քայլերն ուղղված են իրադրային լարվածության հրահրմանը»,- հավելել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031