ՌԻԱ Նովոստիին ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնում են, որ Երևանից որևէ հայտարարություն չեն ստացել անդամակցության դադարեցման մասին։
Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերն, ըստ ամենայնի, կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է։
Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։


















































