Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՊԵԿ աշխատակիցները միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրшմիջnցներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում Շնագիտական բաժնի «կենտրոն» հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել են թաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված 9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։

Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով: Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:

Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ» և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի Ամերիկայի փողոցում գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ա․Ղ․-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Երևանի Թբիլիսյան խճուղու բակերից մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև ԻԻՀ քաղաքացի Մ․Խ-ն, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031