Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պшտժшմիջոցների 13-րդ փաթեթը․ հայտնի է՝ ինչ է այն ներառում

ՌԻԱ Նովոստին, հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը, հայտնում է, որ Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, որը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպիսով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը։

Նշվում է, որ խորհուրդը որոշել է սահմանափումներ սահմանել ևս 106 ֆիզիկական անձի և 88 իրավաբանական անձի նկատմամբ։

ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի Դաշնության հասանելիությունը սահմանափակելուն։

Ըստ հայտարարության՝ այսօրվա որոշումն ընդլայնում է արգելված ապրանքների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը, ներառյալ այն բաղադրիչները, որոնք հարկավոր են անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև 27 կազմակերպության նկատմամբ, որոնք «ուղղակիորեն աջակցում են ՌԴ-ի ռազմարդյունաբերական ոլորտին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում»։ Այդ կազմակերպությունների վրա կտարածվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումներ՝ կապված երկակի նշանակության, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը նպաստող ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման հետ։ Ընդ որում՝ այս կազմակերպություններից որոշները գտնվում են երրորդ երկրներում։

Լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվել նաև այն ապրանքների արտահանման համար, որոնք, մասնավորապես, նպաստում են ռուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը։

ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և այն ուժի մեջ կմտնի միության պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031