Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Զելենսկին մարտին կգա Հայաստան․ Factor.am

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան, գրել է Factor․am-ը՝ հավելելով, որ հավաստի տեղեկություններ ունի։

«Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել այս տեղեկությունը։

Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։ Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։

Լրագրողի հարցին՝ արդյոք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական ա՞յցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»»,- նշված է հրապարակման մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031