Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Բայց դուք էիք չէ՞, հարգելի ռուս գործընկերներ, ասում՝ «он-не предатель»

«Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։

Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում, որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։

Ի՞նչն է զարմանալի։

Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է, թե Ալիեւից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։

Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։

Երեկ Պուտինին «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքենին, Շոլցին ու Մակրոնին մերսի կասի, վաղն էլ ՝ Էրդողանին սալամ, իսկ Ալիեւին՝ կարդաշ։

Բայց դուք էիք չէ՞, հարգելի ռուս գործընկերներ, ասում՝ «он- не предатель»։

Ձեր պատգամավորներն էին չէ՞ քպ-ականների մոտ բողոքում ՀՀԿ -ից ու ասում, որ Նիկոլի օրոք խորհրդարանական կապերը զարգանում են, իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։

Ձեր խորհրդարանի հանձնաժողովի նախագահն էր, չէ՞ բավարարված Փաշինյանի հետ հանդիպումից։

Հիմնականում ձեր աջակցության արդյունքում չէ՞, որ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ի կապիտուլյացիայից հետո։

Դիմադրության շարժման ժամանակ, երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր, Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու ԱԺ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։

Դա սիգնալ էր, որ ՌԴ-ն աջակցում է ոչ թե ազգային-ընդդիմադիր ուժերին, այլ՝ նիկոլիստներին։

Եվ ի վերջո. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։

Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպավորվում Վլադիմիր Պուտինի օպերատիվ հարցեր լուծելու ունակությամբ»։

Հիմա ոչ թե տպավորվում է, այլ բացահայտ դեմարշ է իրականացնում։

Դա Նիկոլն է, որն ուրացավ ու դավաճանեց Արցախը։

Իսկ Արցախ դավաճանողը ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։

Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արեւմուտք եւ Թուրքիա։

Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարավոր նոր պատերազմի դեպքում։

Եղել եւ մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։

Բայց մեզ նոր դաշինք է պետք. առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշվի առնող դաշինք, որը հիմնված պետք է լինի նախեւառաջ քաղաքակրթական ու արժեքային բաղադրիչի վրա»։

Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031