Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ո՞ւմ է վստահելու Փաշինյանը նոր Սահմանադրություն գրելու հարցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, հաջորդ ուրբաթ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը գրելու հարցը։

Մասնավորապես՝ ո՞ւմ է Փաշինյանը վստահելու այդ անպատվաբեր գործը՝ գործո՞ղ  կազմերին, թե՞ նոր մրցույթ է հայտարարելու։ Մեր աղբյուրները վստահ են, որ Փաշինյանը նոր մրցույթ չի հայտարարի՝ խորհուրդ ու հանձնաժողով ձեւավորելու համար, նախ՝ ժամանակի սղության, երկրորդ՝ այն պատճառով, որ հաշված մարդիկ կհամաձայնեն մասնակից դառնալ այդ գործընթացին։

Անգամ գործող խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում այդ խարանը կրել իրենց ճակատին: Նրանք վերջին նիստի ժամանակ բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե գործող մարմինները չեն կարող նոր սահմանադրություն գրել, չունեն նման մանդատ, նրանք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:

Բացի այդ, անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամը, չեն կարող քաղաքական խնդիր լուծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031