Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պրեդնեստրովիա-Օդեսսա-Կիևյան Ռուսիա…
Բեկումնային տարի է:
Արևելյան Եվրոպայում քաղաքական քարտեզը հիմնովին փոխվում է:
Երկու տարի առաջ այս օրերին Ռուսաստանը «Հատուկ օպերացիա» անվան տակ ներխուժեց Ուկրաինա՝ գրավելով Դոնեցկի, Լուգանսկի մարզերը և հարակից շրջանները:
ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախություն հռչակելու ժամանակ Ուկրաինան ուներ 603,549 հազար քկմ տարածք (Ռուսաստանը չհաշված, Եվրոպայի՝ տարածքով ամենամեծ պետությունը):
2014 թվականին, երբ գրավվեց Ղրիմը, այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 576,6 հազար քկմ-ի:
2023 թվականի տարեվերջին «Հատուկ օպերացիայի» արդյունքում այդ թիվը ևս կրճատվեց՝ հասնելով 467,8 հազար քկմ-ի:
Այս պահի դրությամբ այդ թիվը պրոգրեսիվ աճով կրկին նվազում է:
Պատերազմը շարունակվում է:
Կարծես ռուսական ռեսուրսները չեն սպառվում, իսկ Ուկրաինայի հույսը բացառապես Արևմուտքից ստացվող ռազմական օգնությունն է:
Արևմտյան մի շարք երկրների ղեկավարներ անկեղծանում են, որ սպառազինություն տրամադրելն արդեն իսկ իրավիճակը չի փոխում:
Անգամ չեն հավատում, որ Ուկրաինան կարող է հետ բերել կորցրածի գոնե չնչին մի մասը:
Տպավորություն է, որ այս ամենից Եվրոպան էլ է հոգնել…
Իսկ ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը.
ՌԴ-ն վստահեցնում է, որ եթե ժամանակին Կիևը հետամուտ լիներ Մինսկի համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածություններին, ապա պատերազմը վաղուց ավարտված կլիներ:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի Կիև այցելությունից հետո ուկրաինական իշխանությունները կտրականապես ու վերջնականապես մերժեցին այդ պայմանավորվածությունների կատարումը՝ ցանկանալով շարունակել պատերազմը:
Չբանակցելու մասին հրովարտակ ստորագրեց նաև Զելենսկին, ըստ որի բացառվեց, անգամ արգելվեց ցանկացած ֆորմատով բանակցությունները Ռուսաստանի հետ:
Այդ հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ-ն շարունակեց ռազմական գործողությունները՝ ընդլայնելով նրա աշխարհագրությունը…
Բացի այդ, ՌԴ-ն անկախ վերոնշյալ հանգամանքներից, այդուհանդերձ չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:
Նախ՝ Ռուսաստանն երբեք չի համաձայնի հրաժարվել նոր տարածքներից:
Եվ հետո՝ Ռուսաստանն երբեք չի համաձայնի զիջել այն տարածքները, որոնք իրեն հաջողվել է գրավել մարտի դաշտում։
Ավելին՝ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Օդեսան ևս պետք է միացվի Ռուսաստանին:
«Ժամանակն է, որ Օդեսան վերադառնա տուն, Ռուսաստանը նրան սպասում է»,- հայտարարել է նա։
Ավելին՝ «Ուկրաինայի համար ընտրությունն այսպիսի տեսք ունի՝ կա՛մ նորմալ կյանք՝ Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մեջ, կա՛մ, ամեն դեպքում, ընդհանուր պետությանը մոտ ինչ-որ սկզբունքով, կա՛մ անվերջ պատերազմ։ Նրանք իրենց համար պետք է կատարեն այդ ընտրությունը»:
Իհարկե, սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք, ոչ միայն օկուպացնելու Օդեսսա քաղաքը, այլ նաև ողջ Ուկրաինան:
Սա Կիևին ուղղված ուլտիմատում է:
Սա նշանակում է Ուկրաինայի կապիտուլյացիա ու պետականության կորուստ:
Այս համատեքստում ևս մի ուշագրավ իրադարձության ականատեսն ենք դառնում.
Ըստ ռուսական աղբյուրներում տարածվող տեղեկությունների՝ փետրվարի 28-ին Մերձդնեստրը կդիմի Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով։
Հետևաբար, փետրվարի 29-ին հնարավոր է լսենք, թե ինչպես Պուտինը կհայտարարի Մերձդնեստրը Ռուսաստանի կազմ մտցնելու որոշման մասին լուրը:
Այս տեղեկատվությանն արձագանքել է Մոլդովան՝ ակնարկելով ռազմական գործողության մեկնարկը, եթե Մերձդնեստրը հայտարարի ՌԴ կազմ մտնելու մտադրության մասին։
Ինչ խոսք՝ իրավիճակը կարող է այլ պատկեր ստանալ:
Մերձդնեստրում է գտնվում ռուսական ամենամեծ ռազմաբազան Եվրոպայում:
Այնտեղից նոր ճակատ բացելը կարող է նշանակել Ուկրաինային հարավից ամբողջովին կտրել Սև ծովից:
Տիրասպոլից Օդեսսա ուղիղ 100 կմ է, իսկ այնտեղից Խերսոն՝ 200 կմ:
Օդեսսան գրավելուց հետո, ճանապարհին միակ ուկրաինական քաղաքը մնում է Նիկոլաևը:
Երկու կողմից հարձակվելու դեպքում չի բացառվում, որ քաղաքը հայտնվի ռուսական վերահսկողության տակ:
Իսկ դա խիստ հավանական է, մանավանդ երբ հարավից՝ որպես հավելյալ օգնություն այնտեղ հայտնվեն ռուսական սևծովյան Ղրիմի նավատորմը:
Ուկրաինային կմնա քաղաքի պաշտպանությունն ապահովել բացառապես հյուսիսից:
Այս սցենարի իրակագործման պարագայում՝ Ուկրաինան ընդհանուր առմամբ կհայտնվի շրջափակման մեջ:
Հարավը գրավված կլինի, Արևելքն արդեն իսկ գրավված է, հյուսիսում էլ՝ Բելոռուսն է…
Միակ պատուհանը մնում է արևմուտքը:
Դե իսկ կոնկրետ Մոլդովայի համար ծանր իրավիճակ կստեղծվի:
Մերձդնեստրը Ռուսաստանի կազմ հայտարարելուց անմիջապես հետո չի բացառվում պատերազմը:
Բայց դա ավելի իրատեսական է այն պարագայում, երբ Ռուսաստանը գրավված լինի Օդեսսան և ցամաքային կապ ստեղծի ու անմիջական սահմանակից դառնա Մոլդովային:
Իսկ եթե ոչ, ապա ցամաքային ռազմական գործողությունները տեղի կունենան Մերձնեստր-Մոլդովա սահմանին՝ մոլդովական կանոնավոր բանակի և Մերձդնեստրում տեղակայված ռուսական բազայի միջև:
Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պատերազմական օջախի ստեղծմանը:
Ի դեպ, ախորժակը ուտելիս է բացվում:
«Կիեվյան Ռուսիան» միայն ժամանակակից Ուկրաինան չէ, այն նաև Բելոռուսիան է, իսկ «Բատյան»՝ ոչ ապահովագրված է և ոչ էլ հավերժական…
Այս տեմպերով որ գնա, ոչինչ չի բացառվում…
Իսկ աշխարհը…
Աշխարհը սկզբում չի հանդուրժի, կընդդիմանա, բայց հետո կհարմարվի ու կհամակերպվի…
May be an image of 1 person, map and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031