Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտնել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին։
Նա նշել է, որ Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել բանակցային գործընթացը: Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել Հայաստանի պատվիրակության հետ։


















































