Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Եթե Զելենսկին գա՝ կընդունենք․ էլ ՌԴ-ի ճորտը չենք, անգամ պաշտպանության նախարարին էին իրենք նշանակում. Գագիկ Մելքոնյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ-ական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ասաց, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունեն, ի՞նչ խնդիր ունեն իրենք։

Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորն ասաց․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում են, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

Դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց այդ պնդումը․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքը եկել է Ռուսաստանից։ Այնպես որ՝ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ այնտեղից»։

Մելքոնյանը նաև հայտնեց, որ Հայաստանն այլևս չի ուզում ՌԴ-ի ճորտի կարգավիճակով ապրել, ուզում են դառնալ անկախ երկիր։

«Որ ում հետ ցանկանանք այդ երկրների հետ էլ ռազմատեխնիկական և այլ պայմանագրեր կնքենք և այլն։ Մենք անկախ չենք եղել, ՌԴ-ից ենք կախված եղել։ ՌԴ-ն էր մեզ ամեն ինչ թելադրում՝ որ երկրի հետ հանդիպենք, որի հետ չշփվենք, իրենք էին որոշում՝ մեր երկրում ով պետք է լինի նախագահ, ովքեր պետք է նշանակվեն նախարարներ։ Պաշտպանության նախարարը նշանակվել է ՌԴ-ի «դաբրոյով»։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Զելնսկին այցելելու է Հայաստան և Բաքու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև