Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Կարճ միացման հետևանքով ՀԷՑ-ի երկու աշխատակիցները էլեկտրական шյրվшծքներ են ստացել

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ «դեմքի շրջանի էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «դեմքի և վերին վերջույթների էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Բ․-ն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Կ․-ն է։

Վերջիններս նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Գեղհովիտ բնակավայրի թիվ 3-րդ տեղամասի 3436 ենթակայանում էլեկտրական հաշվիչի հետ աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած կարճ միացման հետևանքով ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մանուկ Բ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի էլկետրամանտյոր տեսուչ, իսկ Գոռ Կ․-ն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի իրացման բաժնի ճարտարագետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031