ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր եղբոր կնոջ խափանման միջոցի փոփոխության մասին հարցին, հայտնեց, որ չի կարող իր եղբայրը կամ ինքը հանցագործություն կատարեն, և երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կանչի կուլիսներում քննարկում անի և ասի՝ արի այս գործը «ծածկադմփոց» անենք կամ չանենք։
Սիմոնյանը վստահ է, որ մեղադրանքը սխալմունք է եղել։
«Գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը, կարծում եմ, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմուքն է եղել, բայց դա չի նշանակում, որ համակարգը՝ պետությունը, պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անհնար է և անընդունելի։ Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», — հայտնեց նա։
Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։


















































