Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․
Հարգելի քաղաքացիներ,
մարտի 1-ին՝ ժամը 14:10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում և իրականացում հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:


















































