Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց դшտшվճիռների տարիներ շարունակ գտնվում են բшնտnւմ, քանի որ համարձակվել են չենթարկվել Փաշինյանին․ Նարեկ Մալյանի նամակը Մակրոնին

Քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բանտից նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը ներկայացնում ենք ստորև․

«Բարև, հարգելի պարոն նախագահ Մակրոն, Ձեզ անհանգստացնում է հայոց բանտերի քաղբանտարկյալներից մեկը: Տեսնելով, թե ինչպես եք անհանգստացած համաշխարհային ժողովրդավարության համար, որոշեցի Ձեզ պատմել ժողովրդավարական Հայաստանի քաղաքական բանտարկյալների մասին:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց դատավճիռների տարիներ շարունակ գտնվում են բանտում միայն այն բանի համար, որ համարձակվել են չենթարկվել քաղաքական իշխանությունը զավթած աշխարհահռչակ ստախոս Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ Ձեր հայրենիք Ֆրանսիայի Բանիո (Bagneux) քաղաքի քույր համարվող Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երրորդ տարին է՝ առանց դատավճիռ բանտարկված է: Նրա միակ մեղքն այն է ,որ ընտրություններում հաղթել է իշխանության թեկնածուին և հրաժարվել է հրաժարվել իր հաղթանակից: Լավ լուրեր էլ կան՝ Հայաստանի մյուս քաղաքներում՝ Ալավերդի, Բերդ, Անի, Ախուրյան, ընտրված քաղաքապետերը բանտում չեն, որովհետև իշխանության ճնշումների արդյունքում այլևս քաղաքապետ չեն:

Ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության փոխնախագահին առանց դատավճռի բանտարկել են անհայտ պատճառներով: Արմեն Աշոտյանն, ի դեպ, Հայաստանի եզակի ֆրանսախոս քաղաքական գործիչներից է:

Ինձ առանց դատավճռի բանտարկել են այն մեղադրանքով, որ ես հրապարակային քննադատել եմ իրենց նախընտրական ծրագիրը տապալած իշխանություններին և շուրջ կես տարի է, ինչ ապրում եմ բանտում: Մեր ուրախ երկրում ատելության խոսքի անսպառ աղբյուր է Ձեր սիրելի ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հաճախ է բոցաշունչ ելույթներ ունենում՝ իր քաղաքական հակառակորդներին խոստանալով փռել ասֆալտին և բորդյուր (ֆրանսերեն bordure) կերցնել:

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չի, բացառությամբ այն բանի, որ քաղբանտարկյալները երբեմն բանտերում մեռնում են: Օրինակ՝ այլախոհներից մասնագիտությամբ բժիշկ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում՝ լինելով բանտարկված կրկին առանց դատավճռի: Լինում են ավելի դաժան դեպքեր, օրինակ, երբ Ձեր ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելով սպանեց հղի կնոջը և նրա չծնված երեխային՝ նույնիսկ չկանգնելով և օգնություն ցույց չտալով զոհին: Ի դեպ, պարոն նախագահ, առաջարկում եմ գուշակել, թե ինչ պատիժ ստացավ հղի կնոջը և երեխային սպանողը և դեպքի վայրից փախչողը ժողովրդավարական Հայաստանում։

Մի տանջվեք, պարոն նախագահ, իշխանականների համար որևէ պատիժ չկա, նրանք անպատիժ են:

Լավ մնացեք, պարոն նախագահ, եթե որոշեք նամակիս պատասխանել , խնդրում եմ ինձ դիմել ոչ թե միսյե, այլ ֆիյեղ սիտուայեն (fier citoyen), որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է հպարտ քաղաքացի:

Սիրով ՝ ձեր քաղբանտարկյալ, գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև