Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Կnռnւպցիnն uկшնդшլ՝ Երևանի թիվ 130 դպրոցում. երեք փոխտնօրենները տնօրենի չшրшշшհnւմների պատճառով ազատման դիմում են գրել. Aysor.am

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում գերլարված իրավիճակ է։
Դպրոցի կառավարման խորհրդից Aysor.am-ին հայտնեցին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների աղմկեցուցիչ փաստեր, ինչից հետո տնօրեն Ն. Հովսեփյանը փոխտնօրեններից պահանջել է մտնել դասարաններ և աշակերտներին «վարժեցնել», որպեսզի ստեն ստուգող մարմնի ներկայացուցիչներին՝ ասելով, թե անցկացվել են խմբակային պարապմունքներ, ինչպես նաև պահանջել է փոխտնօրեններից խոսել ծնողների հետ, որպեսզի բողոք չներկայացնեն չանցկացված դասերի համար, որոնց գումարը ինքը դուրս է գրել և յուրացրել։
Տեսչական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը յուրացրել է  40 և ավելի խմբակների համար հատկացված գումարը, սակայն որևէ խմբակ չի գործել։ Բացի այդ,  9-րդ դասարաններում «Եկեղեցու պատմության» դասաժամերը գրանցել է իր վրա, սակայն  դաս չի անցկացրել։ Առաջին դասարաններում անգլերենի խմբակի համար դուրս է գրել երկու դասաժամի գումար, իրականում անկացվել է մեկը։ Ավելին՝ ամբողջ հոկտեմբեր ամիսը նույնիսկ մեկ դասաժամ չի անցկացրել։ «Տեխնոլոգիա» առարկան ևս չի դասավանդվել։
Սակայն, չարաշահումերն այսքանով չեն ավարտվում։ Պարզվել է նաև, որ Ն.Հովսեփյանը ուսուցիչների անունով գրանցել է լրացուցիչ դասաժամեր, որոնց դիմաց ստացած վարձատրությունը վերջիններս կանխիկացրել են և առձեռն տվել Նվարդ Հովսեփյանին։
Տնօրենի  ճնշման արդյունքում ուսուցիչներից երկուսը՝ Մետաքսյա Բաբաջանյանն ու Նարինե Դունամայանը, զանգահարել են իրենց աշակերտներից մի քանիսի ծնողներին և խնդրել են ստել, թե խմբակները գործել են, սա ևս արձանագրված է վարույթում։
Տնօրենի կողմից յուրացման փաստի ի հայտ գալուց հետո, դպրոցի երեք փոխտնօրեններ Գայանե Գևորգյանը, Ալիսա Մանուկյանն ու Դիանա Գևորգյանը  ազատման դիմում են գրել՝ հրաժարվելով կոծկել Նվարդ Հովսեփյանի հանցագործությունները։
Երեկ դպրոցի մի քանի հարյուր ծնողներ հավաքվել էին դպրոցում՝ իրենց աջակցությունը հայտնելու ազատման դիմում գրած փոխտնօրեններին, ինչից հետո տնօրեն Նվարդ Հովսեփյանը ոստիկանություն է կանչել։ Ոստիկանական ուժերը վաղ առավոտից նույնպես դպրոցում են՝ Ն.Հովսեփյանի պահանջով։
Նշենք, որ Aysor.am-ը փորձեց կապ հաստատել Նվարդ Հովսեփյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, ավելին՝ երեկ ժամեր շարունակ արգելել է լրատվամիջոցների մուտքը դպրոց։
Aysor.am-ը դիմել է նաև քաղաքապետարան՝ տեսչական ստուգումների արդյունքում բացահայտված այլ չարաշահումների վերաբերյալ մանրամասներ ճշտելու և պարզելու՝ արդյո՞ք չարաշահումների վերաբերյալ բացահայտված տվյալներն արդեն փոխանցվել են իրավապահաներին։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031